Կաթնամթերքի շրջանառության ոլորտում արձանագրված խախտումների քանակը նվազել է, հայտնել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը։
Ըստ հանձնաժողովի տվյալների՝ 2023 թվականին իրականացված ուսումնասիրության արդյունքում ստուգված 18 ապրանքներից միայն մեկում է հայտնաբերվել խախտման դեպք։
ՄՊՀ տվյալներով՝ եթե 2019 թվականին արձանագրված խախտումները կազմել են 73%, ապա 2022 թվականին՝ 30%, իսկ 2023 թվականին՝ 6%:
Հրապարակման համաձայն՝ 2020 թվականին ոլորտում լայնածավալ ուսումնասիրություն էր իրականացրել և պարզել էր, որ արտադրողները մակնշման միջոցով փորձել էին սպառողների մոտ թյուր տպավորություն ստեղծել, որ նրանք կաթնային յուղի փոխարինիչով կաթ պարունակող մթերքների փոխարեն ձեռք են բերում կաթնային մթերքներ: Հաջորդող տարիներին ՄՊՀ-ն հետևողականորեն ուշադրության կենտրոնում է պահել ոլորտը, ինչը ունեցել է իր դրական ազդեցությունը, նշում են հանձնաժողովից։
Հուլիսի 4-ի կառավարության որոշմամբ՝ խանութներում առանձին դարակաշարում կդրվեն բնական կաթնամթերքը և կաթնային փոխարինիչովները։