ՔԿ-ն մեղադրանք է առաջադրել Արարատի մարզի բնակիչ Վ.Դ.-ն պետությունից հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 412,4 միլիոն ՀՀ դրամ գումար հափշտակելու համար, գրել է ՔԿ-ն։ Գերատեսչությունից հայտնել են, որ մեղադրյալը համախոհների հետ փորձել է հափշտակել ևս 757,6 միլիոն ՀՀ դրամ։
Ըստ հաղորդագրության՝ Վ.Դ․-ն նախնական համաձայնություն է ձեռք բերել Ք.Գ.-ի, Ն.Բ.-ի, Ա.Ա.-ի և Հ.Ն.-ի հետ, ձևակերպել է կեղծ փաստաթղթեր որպեսզի մասնակցի պետական աջակցության ծրագիրի ՀՀ խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտուղների հիմնման համար ծախսերի 50 տոկոսի չափով փոխհատուցում ստանալու համար։
Համախոհներ Ա.Ա-ի, Հ Ն.-ի և Է.Մ.-ի անուններով հիմնել է Ա/Ձ-ներ և դրանք օգտագործելով կապ է հաստատել շուրջ 35 անձանց հետ, առաջարկել է մասնակցել ծրագրերին և ՀՀ տարբեր մարզերում իրենց տիրապետության տակ գտնվող հողատարածքներում հիմնել ինտենսիվ պտղատու այգիներ, ներկայացրել կեղծ փաստաթղթեր ծախսերի մասին։
Մեղադրյլին հաջողվել է 2021թ․ հուլիս ամսից մինչև 2023թ․ մարտն ընկած ժամանակահատվածում նշված կեղծ փաստաթղթերը ներկայացրել են ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն, կնքել են պայմանագրեր։ Գումարի մի մասը տրամադրվել է, մյուս մասը չի հաջողվել հափշտակել։
Վ.Դ.-ին և ևս 11 անձանց նկատմամբ հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (խոշոր չափերով խարդախություն, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով) և 457-րդ հոդվածի 1-ին մասով (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով):