Վերջին տվյալներով՝ Սվերդլովսկի մարզի Նիժնի Տագիլ քաղաքի հինգհարկանի բնակելի շենքում գազի պայթյունի և երկու մուտքերի փլուզման հետևանքով տուժել է յոթ մարդ, այդ թվում՝ հինգ երեխա, հայտնել է TACC-ը։
Ավելի վաղ հաղորդվել էր վեց տուժածի մասին։ Սվերդլովսկի մարզի առողջապահության ծառայությունից հայտնել են, որ գազի պայթյունից մեկ հոգու վիճակը ծանր է, երեքինը՝ թեթև ծանրության։
Եվս մեկ մասնակի փլուզում է տեղի ունեցել հինգհարկանի շենքում պայթյունի հետևանքով։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։ Հետագա փլուզումների վտանգը պահպանվում է։ Օպերատիվ ծառայությունները նշել են, որ փլատակներում կարող է լինել 9 մարդ, այդ թվում՝ չորս երեխա։