Թուրքիայում արգելափակվել է Instagram սոցիալական ցանցի հասանելիությունը, հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Կայքը նշել է, որ կարգավորող մարմինը չի պատճառաբանել որոշումը, սակայն օգոստոսի 2-ի առավոտից սոցիալական ցանցը անհասանելի է ինչպես բջջային սարքերից, այնպես էլ համակարգիչներից։
«Օգոստոսի 2-ին Տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի խորհրդի որոշմամբ արգելափակվել է հասանելիությունը Instagram.com»,- նշել է կարգավորիչը։