ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը առցանց ընտրություններում ստացել է անհրաժեշտ թվով դեմոկրատ պատվիրակների ձայներ, որպեսզի ապահովի ԱՄՆ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը, հայտնում է «ՌԲԿ»-ն՝ հղում անելով The New York Times-ին։
Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի նախագահ Ջեյմի Հարիսոնը պարբերականին հայտնել է, որ Հարիսի պաշտոնական առաջադրումը կուսակցության նախագահի թեկնածու տեղի կունենա օգոստոսի 5-ին, երբ առցանց ընտրությունները կփակվեն համախոհների համար։
CNN-ը և Associated Press-ը հայտնել էին, որ ԱՄՆ փոխնախագահի թեկնածությունն աջակցում է մոտ 2579 դեմոկրատ պատվիրակ, իսկ առաջադրման համար անհրաժեշտ է 1976 ձայն։
Հուլիսի 21-ին Բայդենը հայտարարել էր մրցապայքարից դուրս գալու մասին։ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները Բայդենին փոխարինող գտնելու անհրաժեշտության մասին սկսել էին խոսել ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հետ հեռուստաբանավեճում 81-ամյա նախագահի անհաջող ելույթից հետո։
Հուլիսի 27-ին ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը պաշտոնապես հայտարարել էր որպես նախագահի թեկնածու առաջադրվելու մասին։
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կանցկացվեն 2024 թվականի նոյեմբերի 5-ին։