Օգոստոսի 3-ի գիշերը անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ռուսաստանի մի քանի շրջանների վրա, հայտնում է Meduza.io-ն։
Նշվում է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ օգոստոսի 3-ի գիշերը ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրել են 75 անօդաչու թռչող սարքեր՝ 36-ը՝ Ռոստովի շրջանի, ութը՝ Կուրսկի, 9-ը՝ Բելգորոդի, 17-ը՝ Օրյոլի, երկուսը Ռյազանի և մեկական Վորոնեժի շրջանների, Ազովի ծովի և Կրասնոդարի երկրամասի վրա։ Բացի դրանից՝ առավոտյան հակաօդային պաշտպանության ուժերը Բելգորոդի շրջանի վրա խոցել են ուկրաինական անօդաչու թռչող սարք։
Կեսգիշերին մոտ անօդաչու սարքերը հարձակվել են Օրյոլի շրջանի վրա, ասել է նահանգապետ Անդրեյ Կլիչկովը։ Նրա խոսքով՝ Օրյոլի Բոլխովսկի միկրոշրջանում երկու անօդաչու թռչող սարք հարվածել է բնակելի շենքին, ինչից հետո հրդեհ է բռնկվել, մեկ մարդ վիրավորվել է։ Ռոստովի մարզը, ինչպես հայտարարել է նահանգապետ Վասիլի Գոլուբևը, հարձակման է ենթարկվել ուկրաինական 55 անօդաչու թռչող սարքերի կողմից։ Գոլուբևը հայտնել է, որ Մորոզովսկի շրջանում արտակարգ դրություն է մտցվել անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով։