ՌԴ Սանկտ Պետերբուրգի բնակիչները օգնել են գտնել և վերադարձնել Նիֆ-Նիֆ անունով մացառախոզին, որը փախել է Լենինգրադի մարզի Վսևոլոժսկի շրջանի Օխտա պարկի տարածքում գտնվող կենդանաբանական այգուց, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Օգոստոսի 2-ի գիշերը կենդանին փախել է, իսկ արդեն ժամը 00:50-ին նրա բացակայությունը նկատել է տեսահսկման հերթապահը։
«Մենք ունենք երկու մացառախոզ՝ Նիֆ-Նիֆ և Նաֆ-Նաֆ: Նիֆ-Նիֆը օգտվել է այն հանգամանքից, որ անձրևներից հետո հողը թրջվել է, փոս է փորել ու դուրս եկել։ Գիշերը՝ ժամը 3:00-ի սահմաններում մասնագետները նրան վերադարձրել են խցիկ»,- գործակալությանը հայտնել են «Օխտա Պարկից»:
Բնակիչներից մեկը քաղաքի փողոցներում նկատել է կենդանուն և հանձնել այգու աշխատակիցներին։