Շոտլանդիայում վաճառքի է հանվել Ֆլուդդա-Չուաին անմարդաբնակ կղզին, որը գտնվում է Սքայ կղզու ափերի մոտ, հայտնում է Правила жизни-ն։
Նշվում է, որ կղզին վաճառվում է 190 հազար ֆունտով։ Fludda Chuain անունը թարգմանաբար նշանակում է «Տափակ կղզի օվկիանոսում» և ամենամեծն է Ֆլուդդա կղզիների շղթայից, որի տարածքը գրեթե 70 ակր է։
Fludda Chuain-ում ապրում են թռչուններ, փոկեր, ծովախոզուկներ, դելֆիններ, կետեր և շնաձկներ: 6-րդ դարում Սուրբ Կոլումբան կղզում կառուցել է մատուռ, որի մնացորդները մինչ օրս մնացել են արևմտյան կողմում։
Կայքի հաղորդմամբ՝ ըստ լեգենդների՝ սա սուրբ վայր է, որտեղ «հավիտենական ամառ է, և արևը երբեք մայր չի մտնում»։ Այն նախկինում հարձակման է ենթարկվել վիկինգների կողմից, և կղզու շրջակայքում կան բազմաթիվ խորտակված նավեր: 19-րդ դարում այստեղ հայտնաբերվել է 11-րդ դարի ոսկե մատանի, որն այժմ պահվում է Շոտլանդիայի ազգային թանգարանում։