Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչն իր կարիերայում առաջին անգամ նվաճել է օլիմպիական ոսկին, հայտնում է Bmf-ru-ն։
Նշվում է, որ նախկինում նա բրոնզ էր նվաճել միայն 2008 թվականի Օլիմպիական խաղերում։ Եզրափակչում Ջոկովիչը հաղթել է իսպանացի Կառլոս Ալկարասին` 7:6 (7:3), 7:6 (7:2) հաշվով։
Ջոկովիչը դարձել է թենիսի օլիմպիական մրցաշարերի պատմության ամենատարեց չեմպիոնը՝ նա 37 տարեկան է։
Ավելի վաղ Փարիզում ընթացող 33-րդ Օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարի տղամարդկանց մենախաղի երկրորդ մրցաշրջանում Ջոկովիչը հաղթել էր իսպանացի Ռաֆայել Նադալին։