Ծնվել է 2020 թվականի 44-օրյա պատերազմում անմահացած Ահարոն Արսենյանի եղբայրը, հայտնել է հերոսի ընկերը՝ Շիրակ Բունիաթյանը։
«2024 թվականի հունիսի 14-ին ծնվեց մեր հերոս ընկերոջ եղբայրը՝ Նոյը։ Ես այդ մասին ոչ մի գրառում չէի արել, քանի որ առիթ չկար թույլտվություն հարցնել ընտանիքից։ Գիտեմ, որ ես ու Ահարոնը շատ ընդհանուր ընկերներ ունենք և վստահ եմ, որ այս լուրը շատերիդ է հուզմունք, ուրախություն և հպարտություն պարգևելու։ Թող Աստված ամուր և անվտանգ պահի մեր Նոյին»,- գրել է Բունիաթյանը։
Արսենյանը պատերազմին մասնակցել էր կամավոր։ Նշենք նաև, որ Արսենյանը պայքարում էր «Ամուլսարի» հանքի շահագործման դեմ։