ՀՀ կառավարությունը օգոստոսի 8-ի նիստում հաստատել է Զարգացման ֆրանսիական գործակալությունից 75 մլն եվրո վարկ ստանալու համաձայնագիրը, որը կողմերն ստորագրել էին հունիսի 26-ին։
Համաձայնագրով նախատեսվում են ռիսկերի կառավարման, ինչպես նաև պետական ծախսերի արդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքներ։ Այն ներառում է պետական ներդրումների, այդ թվում՝ պետություն-մասնավոր գործընկերության համակարգի բարեփոխումներ, պետական գնումների համակարգի արդիականացում, կառավարության պարտքի կառավարման համակարգի բարելավում, ֆինանսական և կապիտալի շուկաների զարգացում։
Հուլիսի 25-ին Հայաստանի կառավարությունը հավանություն էր տվել Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի (EFSD) հետ 100 մլն դոլարի վարկային համաձայնագրի ստորագրմանը՝ բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար։
2023 թվականի նոյեմբերի 1-ին Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարել էր, որ վարչապետի աշխատակազմի ծախսերը 2023 թվականի պետական բյուջեի համեմատ կաճեն 4.7 մլրդ դրամով (11.6 մլն դոլար) և կկազմեն 24.572 մլրդ դրամ (61 մլն դոլար)։ Ավելի ուշ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի պետական բյուջեի նախագիծն անվանել էր «պատմական»։ 2023 թվականի դեկտեմբերի 7-ին խորհրդարանն ընդունել էր 2024 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը։
Մանրամասները՝ տեսանյութում։