Ռուսաստանում օրենք է ընդունվել, որը ոստիկանությանն իրավունք է տալիս արտաքսել օտարերկրյա քաղաքացիներին, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով համապատասխան օրինագծին։
Արտաքսման հիմք կարող են հանդիսանալ Ռուսաստանում օտարերկրյա քաղաքացիների կողմից կատարված մի շարք իրավախախտումներ։ Գործող օրենսդրության համաձայն՝ նման լիազորություններ ունեն միայն դատավորներն ու սահմանապահները։
«Օրենքը սահմանում է, որ արտաքսված օտարերկրյա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք տեղավորվում են հատուկ հաստատությունում՝ ՆԳՆ ղեկավարի, ՆԳՆ տարածքային մարմնի ղեկավարի, ԱԴԾ պետի, ՌԴ սահմանապահ ծառայության պետի կամ նրանց տեղակալների որոշմամբ՝ 48 ժամը չգերազանցող ժամկետով»,- մեջբերում է պարբերականը։
Նշվում է նաև, դատավորը կարող է երկարաձգել այդ ժամկետը ՆԳՆ-ի կամ ԱԴԾ պաշտոնյայի պահանջով 90 օրից ոչ ավելի ժամկետով: