Կիևը Վաշինգտոնից թույլտվություն է խնդրում ամերիկյան հեռահար ATACMS հրթիռներով ռուսական օդանավակայաններին հարվածելու համար, գրում է The Washington Post-ը։
Ամերիկյան հրատարակությունը հղում է անում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու անանուն խորհրդականին։ Հստակեցվում է, որ խոսքը օդանավակայանների մասին է, որոնք օգտագործվում են Կուրսկի շրջանի վրա ուկրաինական զինված ուժերի հարձակմանը պատասխանելու համար։
Պաշտոնյայի խոսքով՝ եթե Վաշինգտոնը թույլ տա հրթիռներ օգտագործել, դա Կիևին կտա «Ռուսաստանի հետ բանակցությունների համար անհրաժեշտ լծակներ»։
Օգոստոսի 8-ին The Washington Post-ը գրել էր, որ Ռուսաստանի արևմտյան հատվածում մարտերն «Ուկրաինայի համարձակ հարձակումից հետո» շարունակվում են։ Ըստ պարբերականի՝ ուկրաինական զորքերը գրավել են սահմանամերձ մի քանի գյուղեր և Սուջա քաղաքի մի մասը։
ԱՄՆ-ում 10-ամյա տղան զանգահարել է 911 և օգնություն խնդրել մաթեմատիկայի տնային առաջադրանքի հարցում
Ամերիկյան Վիսկոնսին նահանգում բնակվող 10-ամյա տղան չի կարողացել լուծել մաթեմատիկայի տնային առաջադրանքը և զանգահարել է 911, գրում է ABC News-ը։...