2024 թվականի հուլիսին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը 2023-ի հուլիսի համեմատ 18 103-ով նվազել է, տեղեկանում ենք Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի հրապարակած թվերից։
Կոմիտեի տվյալներով՝ 2024-ի հուլիսին Հայաստան է ժամանել 237 603 զբոսաշրջիկ, իսկ 2023-ի հուլիսին՝ 255 706։
2024-ի հունվար-հուլիս ամիսներին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (42%), Վրաստանից (13%) և Իրանից (8%), հավելել են կոմիտեից։