ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը հեծանվով հասել են Իջևան, որտեղ օգոստոսի 10-ին տեղի է ունենալու «Ֆեստիվառ»-ը:
Տեսանյութում Փաշինյանը նշել է, որ Սևանից են մեկնել Իջևան և ցուցադրել է իր տունը։
Հունիսի 21-ին Փաշինյանը հայտնել էր «Սևանի շուրջ» օգոստոսին հեծանվային եռօրյա արշավ իրականացնելու որոշման մասին։ Փաշինյանը հունիսի 5-ին քաղաքացիներին առաջարկել էր իր հետ հեծանիվ քշել։ Նա ցանկացողներին կոչ էր արել նամակ գրել իր էլեկտրոնային հասցեին: Առաջին հեծանվային զբոսանքը տեղի էր ունեցել հունիսի 7-ին, երկրորդը՝ հունիսի 14-ին, երրորդը՝ հունիսի 19-ին, հունիսի 21-ին՝ չորրորդը, հինգերորդը՝ հունիսի 24-ին։ Վարչապետի 6-րդ զբոսանքը տեղի էր ունեցել հունիսի 30-ին։