Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ օգոստոսի 10-12-ին երեկոյան ժամերին Երևանում և ՀՀ մարզերում սպասվում է քամու ուժգնացում։
«Օգոստոսի 10-12-ին երեկոյան ժամերին Երևանում, Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-21 մ/վ արագությամբ»,- ասվում է Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Քամու հետևանքով կարող են ծառերի ճյուղեր կոտրվել, զգուշացրել են ՊՈԱԿ-ից։
«Քամու արագությունը գնահատվում է Բոֆորտի 12-բալային սանդղակով: Համաձայն այդ սանդղակի՝ 17,2-20,7 մ/վ արագության քամու դեպքում հնարավոր է կոտրվեն ծառերի ճյուղեր»,- ասված է հաղորդագրության մեջ։