Օգոստոսի 11-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի հետևաքով մեկ մարդ է մահացել, հայտնում է Shamshyan.com-ը։
Կայքի հաղորդմամբ՝ վրացական համարանիշներով Hyundai մակնիշի ավտոմեքենան Նազարբեկյան փողոցում մխրճվել է ճանապարհի թույլատրելի հատվածում տեղադրված վերամբարձ կռունկի հետնամասի մեջ։ Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է վարորդի մահը։
Վթարի փաստով Քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են «Hyundai»-ի մահացած վարորդի, կայանված վերամբարձ կռունկի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունները։