«Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենը ծեծի է ենթարկել երթուղային ավտոբուսի վարորդին, հայտնում է Shamshyan.com-ը։ Ըստ կայքի՝ վարորդն անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։
Կայքի տվյալներով՝ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի Չարբախի հավաքակայանի պետ Վահե Բաբաջանյանը նույն ընկերության թիվ 49 համարի երթուղային ավտոբուսի վարորդ 27-ամյա Դերենիկ Թ․-ի հետ աշխատանքային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ հարվածներ է հասցրել նրա դեմքին, վերցրել հեռախոսը և սպառնացել սպանել նրա ընտանիքի անդամներին:
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 7-ին։
«Ոստիկանները ձեռնարկում են միջոցառումներ՝ Բաբաջանյանին հայտնաբերելու ուղղությամբ»,- հավելում է կայքը: