Շվեդիայում ախտորոշվել է «Կապիկի ծաղիկ» հիվանդությամբ վարակման առաջին դեպքը, որը հայտնաբերվել է աֆրիկյան մայրցամաքի սահմաններից դուրս, հայտնում է BBC-ն:
Շվեդիայի հանրային առողջության գործակալության տվյալներով՝ Ստոկհոլմի բնակիչը, ով դիմել է բժշկական օգնություն, վարակվել է այս հիվանդությամբ, երբ ճանապարհորդել է Աֆրիկայում, որտեղ գրանցվել է mpox clade 1b վիրուսը:
«Կապիկի ծաղիկ» հիվանդության նոր բռնկումն Աֆրիկայում շարունակվում է 2023 թվականի սեպտեմբերից: 2024 թվականին մայրցամաքում արձանագրվել է ավելի քան 14 հազար դեպք, որոնցից 524-ը մահվան ելքով է ավարտվել։
Օգոստոսի 16-ին ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Հայաստանում «Կապիկի ծաղիկ» հիվանդության դեպք չի գրանցվել։ Օգոստոսի 14-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը «կապիկի ծաղիկ» համաճարակը հայտարարել էր միջազգային մտահոգության հանրային առողջության արտակարգ իրավիճակ։