Հայաստանի բնակչության աճի տեմպը նվազել է 0․42%-ով, վկայում են ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տվյալները:
Տարբեր երկրների բնակչության աճի տեմպերի վարկանիշում Հայաստանն զբաղեցրել է 217-րդ տեղը, Ադրբեջանը՝ 156-րդ, Վրաստանը՝ 222-րդ, Իրանը՝ 104-րդ, իսկ Ռուսաստանը՝ 221-րդ:
ԿՀՎ տվյալներով՝ Հայաստանում ապրում է 2․97 մլն մարդ։ Ծնելիության մակարդակը 1000 մարդու հաշվով կազմում է 10․5%, մահացության միջին մակարդակը՝ 9․6%։ Միգրացիայի վարկանիշում Հայաստանը -5,2 ցուցանիշով զբաղեցրել է 204-րդ տեղը, ինչը ցույց է տալիս տարվա ընթացքում երկիր մուտք գործող և դուրս եկող մարդկանց թվի տարբերությունը: Բնակչության աճի տեմպով ԿՀՎ-ի վարկանիշը գլխավորել են Հարավային Սուդանը (4․65%), Նիգերը (3․66%), Անգոլան (3․33%) և Բենինը (3․29%):
2022 թվականի մայիսին ՀՀ վիճակագրական կոմիտեն հայտնել էր, որ հանրապետության մշտական բնակչության թիվը նվազել է 2300-ով։ Հայաստանի վերջին համընդհանուր մարդահամարն անցկացվել էր 2022 թվականի հոկտեմբերին։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ երկրում ապրում է ավելի քան 2․93 միլիոն մարդ։