Հայաստանի առանձին շրջաններում օգոստոսի 17-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ:
Երևանում օգոստոսի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում ցերեկն օդը կտաքանա մինչև 28-30 աստիճան, երեկոյան ջերմաստիճանը կնվազի մինչև 23-25 աստիճան։ Գիշերը կդիտվի 15-17 աստիճան տաքություն:
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 20-25 աստիճան տաքություն, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 20-22 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 25-27 աստիճան Ցելսիուսի սահմաններում։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 17-21 աստիճան տաքություն։ Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 20-24 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի մարզում ցերեկն սպասվում է 20-25 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 20-23 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 25-29 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկն օդը կտաքանա մինչև 30-32 աստիճան։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 30-32 աստիճան Ցելսիուս։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 19-21 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 30-32 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 24-27 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 17-20 աստիճան տաքություն։
Արցախում օգոստոսի 17-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 24 աստիճան Ցելսիուս, գիշերը կնվազի մինչև 17 աստիճան տաքություն: Քամին հյուսիսային է՝ մինչև 3․7 մ/վրկ արագությամբ: