ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է «Երևան երկխոսություն» միջազգային համաժողովի անցկացման մասին, որը նպատակ ունի «հնչեցնելու թիրախային հարցեր, տարբերվող կարծիքներ և համադրվող պատասխաններ»։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի խոսքով՝ «Երևան երկխոսությունը» կապահովի կարևոր հարթակ՝ որոնելու կայուն լուծումներ՝ ապագան կառուցելով այսօր։
«Աշխարհն արագորեն փոխվում է մեր աչքի առաջ։ Բոլոր փոփոխությունները ցույց են տալիս, որ ամուր, համախոհ դերակատարների հետ և արժեքների վրա հիմնված գործընկերությունն ավելի էական է, քան երբևէ»,- ասել է նախարարը։
Համաժողովը տեղի կունենա սեպտեմբերի 9-11-ը Երևանում: