Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտնել է, որ Tesla ընկերության գլխավոր տնօրեն Իլոն Մասկից ստացել է Cybertruck էլեկտրապիկապ և փորձարկել այն, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Հարգարժան Իլոն Մասկից ստացել ենք Tesla cybertrack-ը։ Ես հաճույքով փորձարկեցի նոր տեխնիկան և անձամբ համոզվեցի, որ պատահական չէ այն կոչվում «Կիբերգազան»»,- գրել է նա Telegram-ի իր ալիքում:
Չեչնիայի ղեկավարը հավելել է, որ մեքենան կուղարկվի հատուկ ռազմական գործողության գոտի, որտեղ այն գերազանց բնութագրերի շնորհիվ մեծ պահանջարկ կունենա: Կադիրովը Մասկին նաև հրավիրել է Գրոզնի։