ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և մշակույթի նախարարությունը ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ալեն Դելոնի մահվան կապացությամբ հայտարարություն է տարածել՝ ընդգծելով հայ ժողովրդի հանդեպ նրա վերաբերմունքի մասին։
«Խոր վշտով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է ֆրանսիական կինոյի իսկական խորհրդանիշը, որը հազարավոր սրտեր է հուզել ամբողջ աշխարհում: Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ նրա զգացմունքային վերաբերմունքը հավերժ դաջված կմնա մեր հիշողություններում ու սրտերում»,- ասված է հրապարակման մեջ։
Դելոնը մահացել էր օգոստոսի 18-ին՝ 88 տարեկան հասակում։