Հայաստանի առանձին շրջաններում օգոստոսի 20-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ:
Երևանում օգոստոսի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում ցերեկն օդը կտաքանա մինչև 35-37 աստիճան, երեկոյան ջերմաստիճանը կնվազի մինչև 27-29 աստիճան։ Գիշերը կդիտվի 19-21 աստիճան տաքություն:
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 25-30 աստիճան տաքություն, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 23-27 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 31-33 աստիճան Ցելսիուսի սահմաններում։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 23-27 աստիճան տաքություն։ Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 27-30 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի մարզում ցերեկն սպասվում է 29-33 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 23-26 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 31-35 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկն օդը կտաքանա մինչև 35-37 աստիճան։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 35-37 աստիճան Ցելսիուս։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 25-28 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 35-37 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 31-35 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 24-28 աստիճան տաքություն։
Արցախում օգոստոսի 20-ին կանխատեսվում է անձրև, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 27 աստիճան Ցելսիուս, գիշերը կնվազի մինչև 20 աստիճան տաքություն: Քամին հյուսիսարևելյան է՝ մինչև 4 մ/վրկ արագությամբ: