Ալեն Դելոնին կհուղարկավորոն ֆրանսիական Սուլս փոքրիկ կոմունայի իր կալվածքում՝ հենց դերասանի խնդրանքով, հայտնել է BFMTV-ն։
Ըստ հրապարակման՝ Դելոնն այնտեղ ապրում էր 1971 թվականից և այնտեղ է մահացել՝ շրջապատված իր ընտանիքով։ Հուղարկավորությունը տեղի կունենա մատուռում, որի կողքին արդեն թաղված են դերասանի 35 շները։ Արարողությունը կանցկացվի «խիստ գաղտնիության պայմաններում» և կկազմակերպեն Դելոնի երեք երեխաները՝ Էնթոնին, Անուշկան և Ալեն-Ֆաբիենը:
Ինքը՝ դերասանը, բացահայտորեն դեմ է արտահայտվել ազգային հրաժեշտի արարողությանը, որն անցկացվում է Ֆրանսիայում ականավոր մարդկանց մահից հետո, օրինակ՝ Շառլ Ազնավուրի և Ջոնի Հալիդեյի, հիշեցրել է կայքը։
Միաժամանակ, ըստ հրապարակման, դերասանին հրաժեշտի արարողությունը, որին կկարողանան ներկա գտնվել նրա երկրպագուներն ու գործընկերները, դեռ կկայանա, բայց ավելի ուշ, նշված է հայտարարության մեջ։
Դելոնը մահացել էր օգոստոսի 18-ին՝ 88 տարեկան հասակում։