«Սրբազան Պայքար»-ի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը գտնվում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում՝ ընթացիկ ստուգումների նպատակով, ասվում է Ֆեսբուքում արված շարժման հայտարարության մեջ։
Նշվում է, որ Գալստանյանը բժիշկների հսկողության տակ է, և հինգշաբթի Երևանի Ս. Աննա եկեղեցու բակում կհանդիպի քաղաքացիների հետ՝ ավանդական ձևաչափով։