Ռուսաստանում խափանում է գրանցվել Telegram և WhatsApp հավելվածներում և վեբ տարբերակում, գրել է RBС-ն։
Ծառայության տվյալներով՝ մեսենջերների աշխատանքի վերաբերյալ դժգոհություններ են առաջացել Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Պերմում և Կրասնոդարում։ Telegram-ում ձախողման մասին հաղորդագրություններ են ստացվել նաև Ալմաթիից և Հելսինկիից։ Միևնույն ժամանակ, ինչպես նշել են RBC-ի թղթակիցները, մեսենջերները կարող են աշխատել բջջային հեռախոսից, բայց ոչ հավելվածի վեբ տարբերակում։
РБК-ն հարցում է ուղարկել «Ռոսկոմնադզոր», «Մեգաֆոն», «ՎիմպելԿոմ ՄՏՍ» և «Ռոստելեկոմ»։ Սա Telegram-ի երկրորդ խափանումն է մեկ շաբաթվա ընթացքում, վերջինը տեղի էր ունեցել օգոստոսի 19-ին։