Ուկրաինական զորքերը «Կովկաս» նավահանգստում հարձակվել են երկաթուղային լաստանավի վրա, այն խորտակվել է, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբին։
«Կովկաս նավահանգստում հարձակման է ենթարկվել երկաթուղային լաստանավը՝ վառելիքով բեռնված, որի հետևանքով այն խորտակվել է։ Բուն նավահանգստի տարածքում հրդեհի օջախներ չկան»,- ասվում է հրապարակման մեջ։
Տրանսպորտի նախարարությունը նշել է, որ իրավիճակը վերահսկվում է արտակարգ և անվտանգության ծառայությունների կողմից, և նավահանգստի աշխատակիցները տարհանվել են պարագծից դուրս։ Զոհերի մասին տեղեկությունները ճշտվում են։