ՄԱԳԱՏԷ-ն տվյալներ է ստացել Կուրսկի ատոմակայանի տարածքում հայտնաբերված անօդաչու թռչող սարքի մնացորդների մասին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Այդ պատճառով Ռաֆայել Գրոսսինն (Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն-խմբ․) հաստատել է իր մտադրությունը՝ հաջորդ շաբաթ նախատեսվող այցի ժամանակ անձամբ տեղում գնահատել իրավիճակը»,- ասվում է հայտարարության մեջ:
Գործակալությունը նաև ընդգծել է, որ ատոմակայանների շուրջ ռազմական գործողությունները լուրջ վտանգ են ներկայացնում միջուկային անվտանգության տեսանկյունից։