«Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոց մասնաճյուղ այցելող բազմաթիվ զբոսաշրջիկների սպասարկման նպատակով տիպային տեղեկատվական կենտրոն կտեղադրվի, հայտնել է ԿԳՄՍՆ-ն։
Ըստ հաղորդագրության՝ որոշման ընդունումը պայմանավորված է ենթակառուցվածքների զարգացման ապահովման անհրաժեշտությամբ: Նշված է, որ տեղեկատվական կենտրոնում կտեղակայվեն նաև տոմսավաճառի, հուշանվերների վաճառքի կրպակներ և սանհանգույց:
««Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոց մասնաճյուղ այցելող զբոսաշրջիկների սպասարկումն ապահովող կառույցի և ենթակառուցվածքների բացակայությունը հնարավորություն չի տալիս պատշաճ կազմակերպել նրանց սպասարկումը»,- նշել են ԿԳՄՍՆ-ից։
Գերատեսչությունը հավելել է, որ այն հնարավորություն կտա առավել հանրահռչակել հուշարձանը, ապահովել զբոսաշրջիկների ավելի մեծ հոսք և ներգրավել ֆինանսական լրացուցիչ միջոցներ՝ հուշարձանի պահպանության, օգտագործմանն առնչվող միջոցառումների, տարածքը և շրջակայքը բարեկարգ պահելու աշխատանքների իրականացման համար: