Թուրքիայից օդային ճանապարհով Հայաստան է տեղափովել ՀՀ քաղաքացի, ում առողջական վիճակը կտրուկ վատացել էր, հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը։
Նա նշել է, որ կինը հայտնվել է դիաբետիկ կոմայի մեջ։ Դողուբայազեթի հիվանդանոցում թուրք բժիշկներին հաջողվել է փոքր-ինչ կայունացնել նրա վիճակը։
«Բժիշկները պնդել են, որ Հայաստան տեղափոխումն իրականացվի միայն օդային ճանապարհով։ Ահա այստեղ էլ օգնության է հասել հայկական սանիտարական ուղղաթիռը, և կառավարությունն անվճար կազմակերպել է քաղաքացու տեղափոխումը Հայաստան»,- գրել է Ծառուկյանը։
Նա ընդգծել է, որ թուրքական կողմն օպերատիվ արձագանքել է և որևէ խնդիր չի չառաջացրել օդային միջանցք տրամադրելու հարցում։