Հայաստանի առանձին շրջաններում օգոստոսի 24-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հայտնում է Հայաստանի հիդրոօդևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայրաքաղաքում ցերեկն սպասվում է մինչև 35-37, երեկոյան՝ 30-32 աստիճան։ Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 27-32 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 26-30 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում՝ 32-34 աստիճան։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 25-29 աստիճան տաքություն։ Լոռու մարզում ցերեկն սպասվում է 25-29 աստիճան տաքություն։ Տավուշի մարզում ցերեկն սպասվում է 28-31 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 26-29 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 32-36 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկն օդը կտաքանա մինչև 36-38 աստիճան։
Արմավիրում ցերեկային ժամերին կանխատեսվում է 36-37 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 27-29 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում՝ 36-38 աստիճան։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 36-39, նախալեռնային շրջաններում՝ 33-35 աստիճան։ Արցախում, Yandex-ի տվյալներով, սպասվում է 27-30 աստիճան տաքություն։