Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը միացել է Հրազդանի կիրճի մաքրման աշխատանքներ կատարելու «Green Green» թիմի նախաձեռնությանը, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ շաբաթօրյակին մասնակցել է շուրջ 700 քաղաքացի, մաքրման համար ընտրվել է կիրճի ամենաաղտոտված հատվածներից մեկը։