Օգոստոսի 25-ին Երևանի 20-ամյա բնակիչ Ասատուր Ա․-ն մահացու վրաերթի է ենթարկել մայրաքաղաքի 69-ամյա բնակչուհի Արաքսյա Մ․-ին, գրում է Shamshyan.com-ը։
Վրաերթը տեղի է ունեցել ժամը 08։50-ի սահմաններում՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոնի հարևանությամբ, վարորդը կնոջը թողել է անօգնական վիճակում և հեռացել վրաերթի վայրից, մանրամասնել է կայքը։
Ավելի ուշ ոստիկանները պարզել են, որ վրաերթ կատարած ավտոմեքենան Chevrolet մակնիշի է։ Այն հայտնաբերել են դեպքի վայրից մոտ 1 կմ հեռավորության վրա գտնվող Նիզամի փողոցում։