Մասնագետը նշել է այն մթերքները, որոնք չի կարելի տաքացնել միկրոալիքային վառարանում, գրում է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով՝ նախ չի կարելի տաքացնել ջրի բարձր պարունակությամբ մթերքները, ինչպիսիք են լոլիկը, խաղողը, հավի լյարդը։
«Ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով մթերքի ներսում ճնշումն ու ծավալն աճում են, խախտվում է կեղևի ամբողջականությունն ու տեղի է ունենում պայթյուն»,- հայտնում է նա:
Չի կարելի տաքացնել նաև հաստ կեղևածածկ ունեցող մթերքները՝ նրբերշիկ, լոլիկ, եփած և հում ձու։ Սրանք բոլորը բարձրացնում է այրվածքներ ստանալու, տեխնիկայի վնասվելու վտանգը։
Միկրոալիքային վառարանում խորհուրդ չի տրվում տաքացնել նաև հացահատիկային շիլաներ, մյուսլիներ, հատապտուղներ, ցանկացած տեսակի կծու բիբար ու կանաչիներ։ Սա հանգեցնում է օգտակար նյութերի կորստի, օրինակ՝ հատապտուղներում քայքայվում է վիտամին C-ն, բացի այդ՝ կարող է նպաստել վնասակար միացությունների ստեղծմանը։