Լոնդոնում Կարիբյան կառնավալի ժամանակ 90 մարդ է ձերբակալվել, կան տուժածներ, հայտնում է Daily Mail-ը։
Կառնավալի ընթացքում տուժել է 15 սպա, սակայն նրանց վնասվածքները լուրջ չեն, հավելել է պարբերականը։
Նշվում է, որ 3 մարդ դանակահարվել է, որոնցից մեկը 32-ամյա կին է, նրա վիճակը ծանր է։ Դանակահարված մյուս 2 քաղաքացիները 29 և 24-ամյա տղամարդիկ են, նրանց վիճակը բավարար է։
Կառնավալն անցկացվում է Լոնդոնի Նոթինգ Հիլլ շրջանում։ Կարիբյան կառնավալային ամենամյա միջոցառումն անցկացվում է 1966 թվականից։