Օգոստոսի 26-ին մեկնարկել է օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովը, որին ներկա են գտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, հայտնում են կառավարությունից։
Վարչապետը կարևորել է դիվանագիտական ներկայացուցչությունների առանցքային դերն ու նշանակությունը, անդրադարձել ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններին և մարտահրավերներին:
Փաշինյանի ելույթին հաջորդել են արտաքին քաղաքականության օրակարգային հարցերի շուրջ քննարկումներ՝ առկա հիմնախնդիրների և դրանց լուծման հնարավորությունների վերաբերյալ, հավելել են կառավարությունից։