Հնդկաստանի քաղաքացու առևանգման կազմակերպելու մեղադրանքով կալանավորվել են 7 մեղադրյալները, հայտնում է Քննչական կոմիտեն։
Ըստ ՔԿ-ի հնդկաստանի քաղաքացիները Հայաստանի քաղաքացու խնդրանքով կազմակերպել են Հնդկաստանի քաղաքացու առևանգումը, այն բանից հետո, երբ Հնդկաստանի քաղաքացին հրաժարվել է վճարել ավտոմեքենայի վթարման հետևանքով առաջացած վնասը՝ 1,5 մլն դրամ: Հնդկաստանի քաղաքացու հրաժարվելուց հետո նրան մտցրել են «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկը և առևանգե
«Վայոց ձորի բնակիչ 36-ամյա տղամարդը 2024թ. օգոստոսի 22-ին Երևանի Աճառյան փողոցում գտնվող իր գրասենյակում վարույթով տուժող, Հնդկաստանի 32-ամյա քաղաքացուց պահանջել է իր կողմից վերջինիս շահագործմանը հանձնված «Նիսսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան նույն ամսին վթարի ենթարկելու հետևանքով իրեն պատճառած վնասի գումարը՝ 1 500 000 դրամ։ Սակայն տուժողը, գումար չունենալու պատճառաբանությամբ, մերժել է պահանջը», – ասվում է Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։
Առևանգումից հետո, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան կանգնեցվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կողմից, և զննության արդյունքում Հնդկաստանի 32-ամյա քաղաքացին հայտնաբերվել է ավտոմեքենայի բեռնախցիկում:
ՔԿ -ն հայտնում է, որ գործով 7 մեղադրյալները կալանավորվել են:
ՀՀ քաղաքացի 36-ամյա անձին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 8-րդ կետերով (շահադիտական դրդումներով մի խումբ անձանց կողմից մեկ այլ անձի առևանգումը կազմակերպելը, պատժվում է առավելագույնը 12 տարի ժամկետով), իսկ Հնդկաստանի նշված 6 քաղաքացիներին՝ 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 8-րդ կետերով (շահադիտական դրդումներով մի խումբ անձանց կողմից մեկ այլ անձի առևանգելը, կազմակերպելը, պատժվում է առավելագույնը 12 տարի ժամկետով)։