«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը սեպտեմբերին կգործարկի Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային մարդատար գնացքը, հաղորդում է Հարավկովկասյան երկաթուղու մամուլի ծառայությունը։
Առաջին մեկնումը կլինի սեպտեմբերի 3-ին։ Գնացքը կաշխատի երկու օրը մեկ՝ Երևանից մեկնելու է ամսվա կենտ օրերին, Թբիլիսիից՝ ամսվա զույգ օրերին։
Նշվում է, որ Երևան-Բաթումի-Երևան գնացքը մինչև 2024 թվականի հոկտեմբերի 1-ը կաշխատի առանց չվացուցակի փոփոխությունների։