Սոչիում հորդառատ անձրևի պատճառով հեղեղվել են մայթերն ու ճանապարհները, հայտնում է Vesti Sochi-ն։
Հանգստավայրում հեղեղների հետևանքով հիմնականում վնասվել են Ադլերի և Խոստինսկի շրջանները։ Հեղեղված ճանապարհներով ու բակերով կադրերը տարածվել են սոցցանցերում։
Ականատեսների խոսքով՝ ջրի մեջ մի քանի մեքենա է հայտնվել։ Սոչիի կենտրոնական փողոցները, ծովափնյա խանութներն ու սրճարանները նույնպես հեղեղված են։
Սոչիի ուղղությամբ երթևեկությունը ժամանակավորապես փակ է։ Տեղում իրավիճակը վերահսկում է օպերատիվ շտաբը։