«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովը կկայանա 2025թ. սեպտեմբերի 20-ին, հայտնում է կուսակցության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ որոշումը կայացվել է օգոստոսի 27-ին տեղի է ունեցած վարչության նիստում, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ հաղորդագրության՝ քննարկվել են նաև կարգապահական բնույթի հարցեր։
ՔՊ-ի 6-րդ համաժողովը տեղի էր ունեցել 2022թ․ հոկտեմբերի 29-ին։ ՔՊ-ի վարչության կազմում ընտրվել էին Նիկոլ Փաշինյանը, Սուրեն Պապիկյանը, Ռուբեն Ռուբինյանը, Տիգրան Ավինյանը, Սասուն Միքայելյանը, Արայիկ Հարությունյանը, Գևորգ Պապոյանը, Արփի Դավոյանը, Գնել Սանոսյանը, Վահագն Ալեքսանյանը, Ալեն Սիմոնյանը, Վաղարշակ Հակոբյանը, Համբարձում Մաթևոսյանը, Հայկ Կոնջորյանը և Ռոմանոս Պետրոսյանը։