Շվեյցարական դատարանը Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովին զրկել է երեք երեխաների ծնողական իրավունքից, գրում է РБК-ն։
Երեխաների մայրը՝ Իրինա Բոլգարը, հայտնել է, որ Ժնևի խնամակալության մարմինների կողմից հետաքննություն է սկսել, որից հետո որոշում է կայացվել ռուս միլիարդատիրոջը զրկել ծնողական իրավունքից։ Խնամակալության մարմինները բազմիցս փորձել են կապ հաստատել Դուրովի հետ Բոլգարի տրամադրած ուղիներով, սակայն նա անտեսել է բոլոր փորձերը։
Բոլգարը բացատրել է, որ իրենց անձնական հարաբերությունները փաստացիորեն դադարեցվել են: 2022 թվականին, ըստ կնոջ, Դուրովն իրեն ստիպել է տեղափոխվել ԱՄԷ, սակայն չի ասել, որ միասին են ապրելու, որից հետո արգելափակել է իր բանկային քարտերը, դադարեցրել է բոլոր տեսակի վճարումները, այդ թվում՝ կրթության, ճանապարհորդության և բժշկական ծախսերի համար, ինչպես նաև հրաժարվել է ստորագրել երեխաների եվրոպական ներգաղթի փաստաթղթերը թարմացնելու և նորերը տրամադրելու համաձայնությունը:
«Ակնհայտ է, որ մեզ փորձում է Եվրոպայում մնալու հնարավորություն չտալ»,- ասում է Բոլգարը:
Դուրովին ձերբակալել էին օգոստոսի 24-ին՝ Փարիզի «Լե Բուրժե» օդանավակայանում, ուր նա Բաքվից ժամանել էր մասնավոր ինքնաթիռով: Telegram-ի հիմնադրին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում։ Դուրովը 2021 թվականից Ֆրանսիայի քաղաքացի է։ Telegram-ի հիմնադրի կալանքի ժամկետը լրացել է օգոստոսի 28-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել, սակայն գրավի դիմաց ազատ է արձակվել՝ Ֆրանսիայից չմեկնելու պայմանով։