Խոշորագույն զբոսաշրջային պարբերականը՝ Conde Nast Traveler-ը, Հայաստանի մասին հոդված է հրապարակել՝ այն ներկայացնելով որպես յուրահատուկ խոհանոցային ժառանգություն ունեցող երկիր։
Լրագրող Կառոլինը «Հայաստանում խոհարարներն ու ռեստորանատորները ափսեում մատուցում են ժառանգություն և պատմություն» խորագրով հոդվածում պատմում է հայկական լավաշի մասին։
«Առաջին անգամ լավաշը ճաշակել եմ Հայաստանի մայրաքաղաք Երևանում՝ նույնանուն ռեստորանում։ Հացթուխները բարակ խմորից հսկայական օվալներ էին գլորում, դրանք քսում էին կավե վառարանի պատին, որը կոչվում էր թոնիր։ Մեկ րոպե ներսում թողնելով՝ դուրս էին հանում համեղ հացը։ Փափուկ և բարակ, ինչպես թուղթը։ Այն կարելի է լցնել պանրով և թթու բանջարեղենով: Ընթրիքին հաճախ մատուցում են խորոված մսի՝ խորովածի հետ, որի հոտը տարածվում է Երևանի գրեթե յուրաքանչյուր անկյունում: Ճաշին մատուցեցին թարխունի ճյուղերով ձվածեղ՝ կատարյալ ամառային նախաճաշ»,- նկարագրել է լրագրողը։
Հեղինակը համեմատել է հայկական և վրացական խոհանոցները։
«Շատ նմանություններ կան, բայց հայկական խոհանոցն առանձնանում է յուրահատուկ համով՝ համադրելով Հարավային Կովկասի համերը»,- նշել է նա։
Լրագրողն ընդգծել է, որ վերջին տարիներին Հայաստանի գաստրոնոմիական կյանքն ավելի բազմազան է դարձել Լիբանանից և Սիրիայից ժամանած շեֆ-խոհարարների և ռեստորանատերերի շնորհիվ: