Դատարանը փոփոխել է արցախցի բռնցքամարտիկ Մանվել Պետրոսյանի խափանման միջոցը՝ նրան թույլատրելով մասնակցել մարզաձևի եվրոպայի առաջնությանը, հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։
Նա տեղեկացրել է, որ դատարանը բավարարել է Legist Advocates Team-ի փաստաբան Ռուդիկ Դոլունցի միջնորդությունը՝ Պետրոսյանի նկատմամբ վարչական հսկողությունը և բացակայելու արգելք խափանման միջոցները վերացնելու հետ կապված։
Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդում էր սկսվել 2023 թվականի սեպտեմբերի 19-ի ցույցերի գործով։ Զանգվածային ցույցերն սկսել էին Արցախում Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական գործողություններին զուգահեռ։ Մարզիկն, ի թիվս այլ արցախցիների, ՀՀ կառավարության շենքի մոտ մասնակցել էր ցույցերին։