Armenia Today-ը հավաքել է ամենահետաքրքիր իրադարձությունները, որոնք տեղի կունենան այս շաբաթա վերջին Երևանում և շրջակայքում։
Թատերական ընթերցումներ Վարպետի պուրակում
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը մեկնարկում է նոր նախագիծ՝ թատերական ընթերցումներ Վարպետի պուրակում «Միայն սիրո լարը մնաց»: Տոմսը ներառում է թանգարանային շրջագայություն և գինու հյուրասիրություն: Միջոցառումը տեղի կունենա օգոստոսի 30-ին՝ ժամը 19:00-ին։ Տոմսերի արժեքն սկսած 5000 դրամից։
«Գոմեշ»
Մոնոներկայացումը Հրանտ Մաթևոսյանի «Գոմեշի» բեմադրությունն է, որը պատմում է կնոջ, մոր մասին, ով գնում է ինքնաբացահայտման ճանապարհով։ Գլխավոր դերում ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանն է։ Ներկայացումը տեղի կունենա Աբովյան 51/1 հասցեում օգոստոսի 30-ին՝ ժամը 19:30-ին։ Տոմսերի արժեքը՝ սկսած 6000 դրամից։
«Գայանե» բալետ
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա 3 գործողությամբ «Գայանե» բալետը։ Պատմությունը մարդկային հարաբերությունների մասին է, որոնք դրված են քրտնաջան աշխատանքի և քաղաքացիական անկարգությունների ֆոնին: Տպավորիչ ներկայացումը ներառում է ինչպես դասական բալետի, այնպես էլ ժողովրդական արվեստի տարրեր՝ ավանդական պարերով և տարազներով։ Բալետը տեղի կունենա օգոստոսի 31-ին՝ ժամը 18:00-ին։ Տոմսերի արժեքը՝ սկսած 5000 դրամից։
«Գութան» փառատոնը 10 տարեկան է
«Մրրո» Հայաստանի ազգային արվեստի կենտրոնը ներկայացնում է «Գութան» 2024. Հայաստանի ազգային ավանդական երգի ու պարի ամենամյա փառատոնը։ Դրան կմասնակցեն «Ակունք», «Կարին», «Սասնա ծռեր» և այլ համույթներ։ Փառատոնը տեղի կունենա օգոստոսի 31-ին՝ ժամը 19:00-ին։ Մուտքը՝ անվճար։
«Սիմֆոնիկ Մանսուրյան»
Սեպտեմբերի 1-ին Ազատության հրապարակում տեղի կունենա «Սիմֆոնիկ Մանսուրյան» համերգային ծրագիրը՝ նվագախմբի գեղարվեստական ղեկավարի և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Համերգը տեղի կունենա ժամը 20:00-ին։ Մուտքն անվճար է։