Wildberries-ը հայտնել է Հայաստանում իր հարթակից սեպտեմբերի 1-ին ընդառաջ ամենահաճախ գնվող «Թոփ-10» ապրանքների մասին՝ 2024 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին օգտատերերի գնումները վերլուծելուց հետո։
Ըստ Wildberries-ի՝ ապրանքների լավագույն տասնյակում են․ գունավոր մատիտների հավաքածու, գրիչների հավաքածու, պլաստիլին, A4 գունավոր թուղթ երկկողմանի հավաքածու, նկարչական ալբոմ, նկարչական վրձիններ, մատիտատուփ, Basic գուաշ,12 թերթանոց տետր, ինչպես նաև ֆլոմաստերներ։
«Ծնողների ծախսերի հիմնական մասը բաժին է ընկել դպրոցական հագուստի և կոշիկի, գրենական պիտույքների և տարբեր պարագաների ձեռքբերման վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ ընկերության՝ Հայաստանում ամենապահանջված ապրանքների ցուցակում է դպրոցական ուսապարկն իր աքսեսուարներով․ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 10 անգամ ավելի շատ ուսապարկ է ձեռք բերվել։ Գրենական պիտույքներից ամենաշատը գնել են մատիտատուփեր (+25%), տետրեր (+37%) և օրագրեր (35%)։
Ընկերությունը հավելում է, որ ուսումնական ատլասները և տարբեր դասագրքերը նույնպես պահանջված են․ տարեկան աճը կազմել է, համապատասխանաբար, 27% և 13%:
Փետրվարի 4-ին Wildberries-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Տատյանա Բակալչուկը հայտնել էր, որ Հայաստանում յուրաքանչյուր յոթերորդ բնակիչը գնումներ է կատարում Wildberries-ի հարթակից։