Օգոստոսի 30-ին Հայկական ատոմայականի վթարային կանգառի պատճառ է հանդիսացել կայծակի հարվածը, հայտարարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
«Կայծակի հարվածի հետևանքով կայանի անվտանգության համակարգերը կայանը բերել են անվտանգ կանգառի ռեժիմի։ Անվտանգության համակարգերը գերզգայուն են և արձագանքում են ցանկացած իրավիճակի»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունը հավելել է, որ անձնակազմը զբաղված է կայանի վերաթողարկման աշխատանքներով։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պարզաբանել էր Երևանի մի շարք վարչական շրջանների, Էջմիածնի, Արմավիրի տարածաշրջանների վթարային հոսանքազրկումների պատճառը։ Ըստ ՀԷՑ-ի՝ վթարանային անջատման պատճառն ատոմային էլեկտրակայանի՝ էլեկտրաէներգետիկ համակարգից դուրս գալն է։