Ստամբուլում զինված հարձակում է տեղի ունեցել հիվանդանոցի շտապօգնության բաժանմունքի վրա, վիրավորվել է հինգ մարդ, այդ թվում՝ մեկ ոստիկան, հաղորդում է TRT Haber հեռուստաալիքը։
«Բահչելիևլեր թաղամասի հիվանդանոցներից մեկի շտապօգնության բաժանմունքում անհայտ անձի կամ անձանց կողմից զինված հարձակման հետևանքով, որոնց ինքնությունը դեռ պարզված չէ, 5 մարդ վիրավորվել է։ Վնասվել են նաև հիվանդանոցի շենքը և շտապօգնության մեքենան»,- հաղորդում է հեռուստաալիքը։
Հինգ մարդ, այդ թվում՝ մեկ ոստիկան, մեկ ժանդարմերիայի, մեկ մասնավոր անվտանգության աշխատակից և երկու քաղաքացիական անձ, տուժել են, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում, մանրամասնել է լրատվամիջոցը։
«Մեքենան, որով իրականացվել է հարձակումը, հայտնաբերվել է լքված»,- պարզաբանել է հեռուստաալիքը։