Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն ավարտել է իր առաքելությունը տարածաշրջանում, ինչի մասին նա հայտնել է X-ում։
«Շատ բան է տեղի ունեցել այն պահից, երբ ես սկսեցի աշխատել գրեթե 7 տարի առաջ՝ 2017-ի նոյեմբերին: Մի բան, սակայն, մնում է անփոփոխ է՝ ԵՄ հանձնառությունը՝ օգնելու տարածաշրջանի մեր հարևաններին կայուն և արդար խաղաղության հասնելու համար»,- գրել է Կլաարը։
Հուլիսի 17-ին ԵՄ-ում Չեխիայի մշտական ներկայացուցչությունը տեղեկացրել էր, որ Մագդալենա Գրոնոն Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ է նշանակվել, և այդ պաշտոնում կփոխարինի Կլաարին։